ԶՈւ գլխավոր շտաբի պետի փոփոխություն չի սպասվում. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում բացասականն պատասխան տվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:
Հարցին, թե ՀՀ ԶՈւ շտաբի պետի փոփոխություն սպասվո՞ւմ է, որովհետև Վաղարշակ Հարությունյանի անունն է շրջանառվում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ով շրջանառում է այդ տեղեկությունները, նրանց հարց տվեք, այդ ինչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ»:
Հարցին, թե սահմանին իրավիճակն ինչպիսին է, Դուշանբեի պայմանավորվածությունները գործո՞ւմ են, թե ոչ, Տոնոյանն ասաց, որ դրանք ինքը Դուշանբեի պայմանավորվածություն չի համարի, բայց դրանից հետո եղել են հանդիպումներ, ու դրանց շրջանակներում երկու երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները:
Հարցին, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել էր, որ Չինարին այլևս անխոցելի է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են:
Դիտարկմանը, թե կոնկրետ Չինարին անխոցելի՞ է, Դավիթ Տոնոյանն ասաց. «Աշխարհագրությունը շատ մեծ է, կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է ՊՆ-ի մեկնաբանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...