Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդար քննություն․ Լևոն Քոչարյան
Ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Շատ լավ գիտեք, սկսած երկրի առաջին դեմքից, վերջացրած՝ տարբեր տեղերից արտահոսքերով, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության գործի քննությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
«Իմ քայլը» նիստ է անում. Ամուլսարի հարցը քննարկելու՞ է
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել՝ ՔՊ կենտրոնական գրասենյակում: ԱԺ փոխխոսնակ Ալեն սիմոնյանը նիստի մեկնարկից առաջ...