Քանաքեռավան գյուղի մոտակայքում մեքենան ընկել է ձորը
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Փրկարարները վարորդին (Դերենիկ Մ., ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչ...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...
2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի ս...
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...