Խոշոր վթար Վայոց Ձորում․ 4 մարդ՝ այդ թվում մի քանի ամսական երեխան հիվանդանոցում են
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն և մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչ...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...
2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի ս...
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...