Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան. Քազեմ Սաջադի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան:
Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին, հայտնում է Mehr գործակալությունը:
«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանիին և Իրանի առաջնորդը կայցելի Հայաստան առաջիկա շաբաթներին»,- նշել է Սաջադին:
Հիշեցնենք, ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին Փաշինյանն ասել է Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...