Իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան. Արթուր Աբրահամ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով՝ աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նշել է, որ սիրում է ՀՀ բոլոր ղեկավարներին՝ նախկին ու ներկա:
Այսդպիսով նա պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: Մարզիկն օրերս շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, ինչից հետո սուր քննադատության էր արժանացել: Քիչ առաջ նա իր խոսքոը փոխանցել է մամուլի խոսնակի միջոցով:
«Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում եւ սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, եւ իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան:
Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ եւ ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որեւէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...
Որոշ լրատվամիջոցներով Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել. Ջրային կոմիտե
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մե...