Հայաստանում կսահմանվեն նոր սակագներ և նորմեր աղբահանման համար
Մենք բաց ենք եւ պատրաստ ենք ընդունել ցանկացած առաջարկություն մեր օրինագծերի փաթեթի վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Աղբի սանիտարական մաքրման մասին» օրենքում, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրինագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 2-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է վճար սահմանել ոչ բնակելի շինությունների, այդ թվում հասարակական եւ արդյունաբերական շենքերի եւ շինությունների աղբահավաքման համար, ելնելով ընդհանուր մակերեսից եւ հետեւյալ սակագներով.
Շինարարությունների և շենքերի համար, որտեղ մատուցվում են հանրային սննդի, ինչպես նաև կենցաղային ծառայություններ բնակչության համար, և որտեղ իրականացվում է առևտուր` 1 քառ. մետր մակերեսով` 50-100 դրամ:
30-70 դրամ 1 քառ. մետրի համար հյուրանոցների, հյուրանոցային ծառայություններ մատուցողների և բնակչության համար համանման շենքերի, ինչպես նաև այն շենքերի և շինությունների համար, որոնք նախատեսված են բուժսպասարկում մատուցելու նպատակով, օդանավակայարանների, երկաթուղային կայարանների և ավտոկայանների համար:
20-50 դրամ արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 1 քառ. մետր մակերեսով:
Վարչական շենքերի և շինությունների, ֆինանսական կամակերպությունների, տարբեր գրաենյակների համար`մեկ քառ. մետրը 5-20 դրամ:
Հանրային շենքերի և գիտական, կրթական, մարզային ու մշակութային նշանակության շինությունների, ինչպես նաև զորանոցների համար` 3-15 դրամ 1 մետրի համար:
Այլ շենքերի և շինությունների համար, որտեղ իրականացվում է այլ տեսակի գործունեություն` 10-30 դրամ 1 քառ. մետրի համար:
Բացի այդ, իրավաբանական անձը նույնպես կկարողանա վճարել ոչ թե մակերեսի հիման վրա, այլ հաշվի առնելով հավաքված աղբի զանգվածը՝ 10 հազար դրամ մեկ տոննայի դիմաց։ Բացի այդ, նախատեսված են տուգանքներ աղբը անհրաժեշտ տեղում չթափելու համար։ Այսպես, իրավաբանական անձանց համար տուգանքները կկազմեն նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկը։
Իսկ եթե մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվի, ապա տուգանքը կարող է կազմել մինչեւ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը։
Օրինագծերի այս փաթեթն արդեն ստացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։