Չինաստանը խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա՝ Եվրոպա մուտք գործելու համար
Ամերիկյան լրատվամիջոցներներում շրջանառվում է այն, որ Չինաստանը խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա՝ Եվրոպա մուտք գործելու համար։
Չինաստանը ակտիվորեն ռազմավարական գործընկերություն է կառուցում Ադրբեջանի հետ՝ այն համարելով Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման հիմնական տարր: Բաքուն ընկալվում է որպես Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց և արդյունավետորեն Պեկինին տրամադրում է ցամաքային ելք դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը: Այսպիսով, Ադրբեջանը դառնում է Չինաստանի եվրասիական տնտեսական ռազմավարության իրականացման կենտրոնական օղակը, գրում է ամերիկյան Central Asia-Caucasus Analyst հրատարակությունը:
Ադրբեջանի համար Չինաստանի հետ համագործակցությունը հնարավորություններ է բացում ներդրումների հոսքի միջոցով արագացնել տնտեսության ոչ նավթային ոլորտների զարգացումը: Մինչ օրս երկու երկրների միջև փոխգործակցությունը կենտրոնացած է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտների վրա, բայց այն աստիճանաբար ընդլայնվում է այդ ոլորտներից այն կողմ: Այսպիսով, ռազմատեխնիկական ոլորտում մերձեցման օրինակ էր Բաքվի կողմից Չինաստանում և Պակիստանում ստեղծված JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերումը: Ապագայում Պեկինը կարող է ընդլայնել Ադրբեջանի ռազմական ներուժի աջակցությունը, ինչը կամրապնդի իր սեփական ազդեցությունը տարածաշրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն մեզ հետ. Թրամփ
Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն մեզ հետ Գրենլանդիայի հարցում։ Մեզ դա անհրաժե...
Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ. Սենոր Հասրաթյան
Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված և, որ շատ կարևոր է՝ անցած...
Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան
Եթե իրավիճակը իրենց համար հանգիստ է, խորհրդարանի աշխատանքն ինչի՞ են նվիրում դրան: Այս մասին արցախցիների հետ հանդիպումից...
Հայաստանը գտնվելու է ակտիվ ցիկլոնի գոտում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապար...