«Թող գնան, «բիրիքով» դիմում գրեն». նախարարությունում «բունտ» է հասունանում. «Իրավունք»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «բունտ» է հասունանում։ Բանն այն է, որ նորանշանակ նախարարը որոշել է «կուլտուրական» ձեւով ազատվել երկար տարիների փորձ ունեցող ստաժավոր աշխատակիցներից, բայց դա անում է ոչ պաշտոնապես։ Այս մասին է գրում «Իրավունք» թերթը։
«Նա առաջին օրով ժողով է արել եւ սկսել հաթաթաներով եւ քամահրական տոնով խոսել աշխատակիցների հետ, թե ինձ պետք չեն նավթալինոտ կադրեր, պետք են երիտասարդ ու վերապատրաստված աշխատակիցներ։
Հստակ ժամ է դրել. «8:30-ին ողջ նախարարությունը տեղում լինի, ինձ չի հետաքրքրում` ոնց կհասնեք»։
Այս, մեղմ ասած, գաղջ մթնոլորտը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, ինչը հասել է նախարարին։ Նա էլ, փոխանակ անհանգստանա, ասել է` «Թող գնան, «բիրիքով» դիմում գրեն, հանկարծ չվախեցնեն»,- գրոմ է թերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու որոշումը. փաստաբան
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-քարտուղար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գր...
Մարտի 1-ին միակ բանը, որ արել եմ, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էի անել. Քոչարյան
Պատերազմի ժամանակ մեզ անընդհատ կերակրում էին ստերով, թե հաղթում ենք: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայ...
Որքա՞ն ադրբեջանական վառելիք է ներմուծում Հայաստանը. FIP
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլ...
ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի ԶՈՒ-երի կորուստների մասին
Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի և օտարերկրյա վարձկանների կորուստները հատուկ գործողության սկզբից կազմում են ա...