Ինչ դեր կունենա Հայկ Մարությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին դեռ 10 ամիս գրեթե կա, սակայն կամա թե ակամա, գաղտնի թե բացահայտ, տարբեր քաղաքական ուժեր ակտիվացել են, իսկ նրանց միացել են նախկին իշխանական, այժմ, կարծես թե, ընդդիմադիր գործիչները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Խորհրդարանական ուժերն արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, մարզային հանդիպումներ, այցեր են իրականացնում։ Իսկ ահա արտախորհրդարանական ուժերից պաշտոնապես քչերն են հայտարարել, որ առաջադրվելու են՝ որպես վարչապետի թեկնածու։


Այս ուժերին է միանում նաեւ Հայկ Մարությանը, որն այս անգամ կարծես ոչ թե ակտիվ ՔՊ-ական քարոզ է իրականացնելու, այլ ինքնառաջադրվելու է սեփական կուսակցությամբ։ Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությամբ։


Կուսակցությունից հաստատել են , որ Մարությանն իսկապես պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Բանն այն է, որ Մարությանը մե՛կ դարձավ քաղաքապետ ՔՊ-ի եւ հեղափոխության «ներքո», մե՛կ էլ դարձավ ընդդիմադիր՝ երբ հեռացրին պաշտոնից։


Այժմ Մարությանը կարծես թե կրկին իշխանականների կողմն է անցել եւ օրերս հայտարարությամբ էր հանդես եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»,- գրում է օրաթերթը։

Քաղաքականություն

Պատահարներ