Պուտինը հայտարարել է՝ Զելենսկու հետ հանդիպման լավագույն վայրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվան անվանել է Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման լավագույն վայրը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Հաջորդ անգամ, եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», - ասել է նախագահը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստում։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Զելենսկիին և Կիևի ներկայացուցիչներին, եթե նրանք որոշեն գալ Ռուսաստանի մայրաքաղաք։
Ավելի վաղ, Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մոսկվա, եթե պատրաստ լինի հանդիպմանը։ Սակայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահի առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ծաղիկների՝ եվրոպական շուկա արտահանման հեռանկարները քննարկվել են Հաագայում
Հունիսի 25-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկ...
Նոր նախագիծ. տուգանքի 50 տոկոսը վճարելով՝ ազատվում եք. «Ժողովուրդ»
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարե...
«Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները». ԵԽ պատգամավոր
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն կգործարկի բոլոր հնարավոր ջանքերն առաջիկայում Եվրախորհրդարանում ն...
Սիրիական զինուժը հետ մղեց Դամասկոսի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածները
Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Դամասկոսի արվարձանների ուղղությամբ արձակված հրթիռների մեծամասնությունը: Ինչպես...