
Հայաստանում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 6-ին երեկոյան հանարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 5-ին ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25․․․+27 աստիճան։