Ուկրաինայում տեղակայվող օտարերկրյա զորքերը Ռուսաստանի կողմից կդառնան թիրախ․ Պուտին
Ուկրաինան պահանջում է շփումներ Ռուսաստանի Դաշնության հետ, ես պատրաստ եմ այդ շփումներին, բայց ես չեմ տեսնում իմաստը դրանում, համաձայնության հասնել հնարավոր չի լինի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ գրում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինայում հայտնվեն որևէ օտարերկրյա զորքեր, նրանք կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ, և եթե երկարաժամկետ խաղաղության համաձայնագրեր կնքվեն, օտարերկրյա զորքերի կարիքը չի լինի։
«Մինչ օրս ոչ ոք լրջորեն չի քննարկել անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ։ Դրանք պետք է գոյություն ունենան և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Ուկրաինայի համար։ Ռուսաստանը լիովին կպահպանի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրերը, երբ դրանք կնքվեն։ Եթե ուկրաինական կողմից ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել, մենք պատրաստ ենք», - ընդգծել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ Կիևը վերջերս բացառել էր Ռուսաստանի հետ շփումների հնարավորությունը, և այժմ խնդրում է, որ նման շփումներ տեղի ունենան։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի մասնակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի անվտանգության շահերին։
«Ըստ Ուկրաինայի սահմանադրության՝ տարածքների վերաբերյալ համաձայնագրերը պետք է հաստատվեն հանրաքվեով, սակայն դրա համար պետք է վերացվի ռազմական դրությունը։ Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի եվրաինտեգրման նախաձեռնություններին»,- հավելել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ին. հայտարարություն
Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է...
Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը։ Սա քաղաքակրթական, արժեքային բովանդակություն ունեցող շարժում է։ Մենք լայն ի...
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել Արթուր Գասպարյանին
Արթուր Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ։ Այս մասին որոշումը հրապարակ...
Պապոյանն ու Ալիխանովը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և ա...