Պաղեստինի պետությունը ճանաչելու փորձերը կեղծ են․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Պաղեստինի ինքնավարությունը վճարում է մարդկանց՝ իսրայելցիներին սպանելու համար, և ընդգծել է, որ Պաղեստինի պետությունը ճանաչելու փորձերը կեղծ են և կհանգեցնեն լուրջ հետևանքների։


Նրա խոսքով՝ նման գործողությունները կարող են Իսրայելի արձագանքը առաջացնել և բարդացնել հրադադարի հասնելու գործընթացը։


Ռուբիոն նշել է, որ որոշ երկրներ շարունակում են առաջ մղել Պաղեստինի պետությունը ճանաչելու գաղափարը, չնայած, իր կարծիքով, սա միայն «պատրանք» է։


Նա ընդգծել է, որ Գազայում պատերազմը կարող է ավարտվել ցանկացած պահի, եթե Համասը հանձնվի, զինաթափվի և ազատ արձակի պատանդներին, սակայն կազմակերպությունը հրաժարվում է այդ քայլերը ձեռնարկել։


ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Հրեաստանի և Սամարիայի հնարավոր անեքսիայի հարցերը դեռևս քննարկվում են, և դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ չկան։ Նա զգուշացրել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը «չի հանգեցնի դրա ստեղծմանը» և կդառնա խաղաղության հասնելու խոչընդոտ։

Քաղաքականություն

Պատահարներ