Քաղաքականություն

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից․ Թաթոյան

Marine 94 դիտում
Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից․ Թաթոյան

«Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը։ Այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ստեղծած «իրականությունը»։ Այս մասին է գրել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը 


«Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:


Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ»,- գրառման մեջ նշել է Թաթոյանը։



Ավելի վաղ Թաթոյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից