Հայաստանի դեմ հանդիպումը մարտահրավեր է մեզ համար․ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Որոշակի կորուստներ ունենք, բայց պատրաստ ենք Հայաստանի հավաքականի հետ խաղին: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
«Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը մարտահրավեր է մեզ համար: Մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին: Հայաստանի հավաքականում խաղում են լավ որակներ ունեցող ֆուտբոլիստներ։
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի և դա էմոցիոնալ լիցքեր կհաղորդի մրցակցին: Պետք է հաշվի առնենք նաև երկրպագուների գործոնը: Հայ ֆուտբոլասները մեծ եռանդով են աջակցում իրենց ազգային թիմին:
Մենք վերլուծել ենք մրցկացի խաղը ուսումնասիրել ենք նաև նոր գլխավոր մարզչին: Եղիշե Մելիքյանը 5 տարի գլխավորել է Փյունիկը և լուրջ հաջողությունների է հասել: Նա լավ գիտի ոնց պատրաստել թիմին կարևոր հանդիպումներում»,- հավելել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Հիշեցնենք՝ Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա սեպտեմբեր 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Նմանատիպ հոդվածներ
Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեբերի լավագույն ֆուտբոլիստ, հ...
Պուտինի հրամանագրով Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոցում» դիմավորեցին ԵԱ–ից մեդալներով վերադարձած ըմբիշներին
«Զվարթնոց» օդանավակայանում ծափերով ու դափնեպսակներով դիմավորեցին Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին,...
Մբապեն պատմական ռեկորդ սահմանեց և մոտեցավ Մեսսիին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ա...