Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ․ Հետք
«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին «Հետք» -ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։
Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթերի կեղծման (457-րդ հոդված), առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր) և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։
Դատելով սոցիալական ցանցերում նրա հրապարակած լուսանկարներից՝ պարզ է դառնում, որ Փափազյանը Լոնդոնում է։
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել նաև Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Իսկ Բելլա Մանուկյանի նկատմամբ կիրառվել է գրավ։ Նա մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի կեղծման և ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
Քննչական կոմիտեն չի հայտնել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը։
«Մինչդատական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության տվյալ փուլում, նպատակահարմար չի համարում այլ նախաքննական տվյալների հրաարակումը»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. Գոհար Ղումաշյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով երկրում տիրող մթնոլորտին և արժե...
Թրամփին իմփիչմենթի ֆոնին Նեթանյահուն Թվիթերից հեռացրել է Թրամփի հետ լուսանկարը
ԱՄՆ-ում նախագահին իմփիչմենթ հայտարարելու գործընթացի լույսի ներքո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թվիթերոմ հեռացրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մերկելի պարային շարժումները գագաթաժողովին՝ քննարկման թեմա
Փարիզում ՙՆորմանդյան ձևաչափով՚ գագաթաժողովը, որը նվիրված էր Դոնբասում իրավիճակի կարգավորմանը քննարկումների թեմա է դարձել...
ՊԲ ստորաբաժանումները կրակոց չեն արձակել. Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի լուրերը
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշեր...