Թրամփը հայտարարել է, որ շուտով կզանգահարի Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով պատրաստվում է խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը, հաղորդում է C-SPAN-ը։
Lրագրողը հարցրել է Թրամփին, թե արդյոք նա պատրաստվում է շուտով խոսել Պուտինի հետ։
«Այո, կզանգեմ։ Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի ուշ CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը նախկինում հայտարարել էր լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդին, այլ ոչ թե Պուտինին զանգահարելու ծրագրերի մասին։ Ինչպես նա պարզաբանել է, Թրամփի և Զելենսկու միջև զրույցը տեղի կունենա այսօր։
Նախորդ օրը Թրամփը հիասթափություն էր հայտնել Պուտինից և սպառնացել վերանայել ԱՄՆ դիրքորոշումը, եթե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չլինի։
Նույն օրը Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա բանակցությունների համար։ Զելենսկին նախկինում առաջարկել էր չեզոք վայրեր, ինչպիսիք են Թուրքիան կամ Շվեյցարիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ երկու առաջնորդների միջև հանդիպումը հնարավոր կլինի միայն «նախագահական օրակարգի» առկայության դեպքում, սակայն դեռևս այդպիսին չկա:
Նմանատիպ հոդվածներ
Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները հանդիպում են խնդրել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունները դիմել են ԱՄՆ պետքարտուղարություն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «անմիջապես»...
ԱՀԿ-ն Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի։ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ա...
Բելառուսը ՀՀ-ին հրավիրել է Մինսկ, սակայն չեն ժամանել․ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար
Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն «անհասկանալի պատճառներով այս երկրի շքերթի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները պատրաստ են փակել ճանապարհները
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք վերջերս գրավել են Հայաստանի հանրության ուշադրու...