Գորկու այգում 14-ամյա երեխան կարուսելից ընկել է. դեպքից մանրամասներ
Oրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։ Երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա։
Երեխային տարել են տուն և փորձել են տնային պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, ապա հաջորդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոն։
Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի ներկայացրել է թե ինչ վիճակում է գտնվում 14-ամյա երեխան։
Ըստ Դերձյանի երեխայի վիճակը գնահատվում է կայուն բավարար։ Վերջինս գտնվում է Նեարդաբուժության բաժանմունքում, երեխան ունի 2 թևերի կոտրվածք և ստացել է գլխուղեղի ցնցում:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։
Նմանատիպ հոդվածներ
Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչ...
Խոսեք հոր հետ, ես կսպասեմ․ նոր մանրամասներ աղբանոցում հայտնված 1-ամյա երեխայի մասին․ NEWS.am
Գյումրիի աղբանոցում մահացած հայտնաբերված 1-ամյա աղջիկ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձն...
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քա...