Չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում . Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:
Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի եւ հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:
Համահայկական հոգատարության եւ սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում եւ մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր եւ անվտանգ տեսնելու ցանկությամբ:
Արցախը 28 տարի առաջ իր հաստատուն ուղին ընտրեց եւ այդ անբեկանելի որոշումը կայացրեց` թիկունքին զգալով մայրաքաղաք Երեւանի Ազատության հրապարակում եւ աշխարհի բազմաթիվ հայաշատ քաղաքներում բռունցքները վեր պարզած բազմահազար հայորդիների միասնության ուժը:
Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի:
Այսօր ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել իմ մարտական ընկերներին, այդ թվում` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ նախորդ բոլոր ղեկավարներին:
Մեծարգո՛ նախագահ Սահակյան,
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...