Ազգային ժողովը կհամալրվի նոր տեխնիկայով
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից:
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում քննարկեցինք ՀՀ Ազգային ժողովի 2020-ի բյուջետային հայտը: Ուրախ եմ արձանագրել, որ քննարկման մասնակիցները կիսեցին իմ տեսլականը հաջորդ տարում էապես ավելացնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով ՀՀ Ազգային ժողովի և աշխատակազմի հագեցվածությունը:
Նշեմ, որ քիչ թե շատ ժամանակակից համարվող համակարգիչներով, ներառյալ այս տարվա գնումները, ՀՀ Ազգային ժողովը հագեցված է ընդամենը 27%-ով: Նպատակադրվել ենք հաջորդ տարի այն դարձնել 41․9%:
Նպատակների շարքում է նաև սերվերային համակարգի հզորացումը (արդեն իսկ անվճար ստացել ենք 4 նոր գերժամանակակից սերվերներ):
Ավելին, դեռևս 2010-ին տեղադրված նիստերի դահլիճի քվեարկության և սպասարկման համակարգի արդիականացման համար բանակցում ենք Koika Հարավկորեական ընկերության հետ, որոնք ցանկանում են անվճար տրամադրել բազմաթիվ սարքավորումներ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դասադուլ ՀՊՏՀ-ի դիմաց
Նոր ուսումնական տարին ՀՊՏՀ-ում սկսվեց դասադուլով։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանությու...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...
Երկու օրում կենտրոն է տարվել 38 շուն. Արաբկիրում շներ են վնասազերծել
Արաբկիր վարչական շրջանում իրականացվել են թափառող կենդանիների վնասազերծման հերթական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Ա...
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...