Տեխնիկական խնդիր կար բորտ ենք փոխել․ «Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը
Օգոստոսի 30-ին Կիպրոսի Լառնակայի օդանավակայանից տասնյակ հայեր չէին կարողանում գալ Հայաստան, մնացել էին օդանավակայանում:
Պատճառների մասին զրուցեցինք «Արմենիա» ավիաընկերության Փի-Ար մենեջեր Նելլի Կոստանդյանի հետ, ով մանրամասնեց տեղի ունեցածի իրական պատճառները։
«Արմենիա» ավիաընկերության Փի-Ար մենեջեր Նելլի Կոստանդյանը ասաց, որ չվերթը չարթերային էր , սակայն դա բացարձակ կապ չի ունեցել չարթերային է եղել թե կանոնավոր։
«Ավիաընկերության համար կար առաջնահերթություն ուղևորի անվտանգ տեղափոխությունը, դա չափազանց կարևոր է մեզ համար և առաջնահերթ հարց է»,- ասաց Նելլի Կոստանդյանը։
«Տեխնիկական խնդիր է եղել և կարիք է առաջացել բորտ փոխելու, գործընթացը երկար ժամանակ է պահանջել։ Հաշվի առնելով գերծանրաբեռնված սեզոնի ավարտը՝ թռիչքների նմանատիպ քանակ ամբողջ տարին չի լինում, գերծանրաբեռնված շրջան էր բորտը փոխարինեցինք նոր օդանավով, սրանով էր պայմանավորված չվերթի ուշացումը, բոլոր ուղևորներին և՛ Լառնակայում, և՛ Երևանում տրվել է սնունդ և ջուր, այն աջակցությունը, որը հնարավոր էր ցույց տալ, այդ աջակցությունը տրամադրվել է օրենքով սահմանված կարգով»,- նշեց ավիաընկերության մենեջերը։
Նա նաև նշեց, որ ցավում են տեղի ունեցածի համար, իսկ ավիաընկերության թե՛ ղեկավարությունը, թե՛ աշխատակիցները բոլոր ջանքերը ներդրել են, որպեսզի չվերթը հնարավորինս շուտ տեղի ունենա։
«Ցավում ենք տեղի ունեցածի համար, բայց կարծում ենք ցանկացածը կհամաձայնի ,որ կարևոր է ուղևորի անվտանգ տեղափոխումը՝ թեկուզ մի քանի ժամ ուշացումով։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- նշեց Նելլի Կոստանդյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քա...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...