Երեկվանից տարածվել է դեզինֆորմացիա․ «Սպուտնիկ Թրավել»-ի փոխտնօրեն Մերի Թովմասյան

 Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում մնացած հայերը բարեհաջող եկել են Հայաստան։ 

 

Առաջացած խնդիրների և տեղի ունեցածի մասին  զրուցեցինք «Սպուտնիկ Թրավել» տուրիստական ընկերության փոխտնօրեն Մերի Թովմասյանի հետ։ Հասկանալու համար՝ որոնք էին եղել  դեպքի իրական պատճառները։

 

 Հիշեցնենք, որ Զոհրաբ Եգանյանը, ով հանդիսանում է ՀՖՖ նախագահի խորհրադական գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում Լառնակայում մնացած  հայ զբոշրջիկների մասին ասելով, որ Լառնակայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են մնացել, ովքեր չեն կարողանում վերադառնալ Երևան։  Եգանյանը նշում է, որ  չարթերային թռիչք իրականացնող ընկերությունը ըստ ուղևորների, չի արձագանքում զանգերի, և, որ մարդիկ չգիտեն` գալու է ինքնաթիռ, թե ոչ, ապա ավելացնում, որ  խայտառակ վիճակ է ավիացիայում։ 

 

 

«Երեկվանից տարածվել է դեզինֆորմացիա։ Չեմ հասկանում ինչ կապ ունի Զոհրաբ Եգանյանը այս ամենի հետ, դեռ պարզաբանելու ենք նրա կապը այս ամենի հետ։ Նշեմ, որ նա խոսել  է ոչ թե քաղաքացիների այլ իր բարեկամուհու հետ։ Ամբողջ խնդիրը կապված էր  ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, քանի որ ինքաթիռը գնացել էր ֆուտբոլի թիմին բերելու»,- նշեց Մերի Թովմասյանը։ 

 

 Փոխտնօրենը տեղեկացնում է, որ գործակալության միջոցով թռիչքը  կատարել է «Արմենիա»  ավիաընկերությունը , ինքնաթիռը ունեցել է անսարք, թերի վիճակ։

 

«Մենք զգուշացրել ենք և՛ քաղաքացիներին, և՛ հյուրանոցներին, սակայն երբ զգուշացրել ենք հյուրանոցներին, որ ուշ բերեն մարդկանց օդանավակայան նրանք արդեն մեքենաների մեջ նստած ուղևորվելիս են եղել դեպի օդանավակայան։  Նրանց կրկին վերադարձնել հյուրանոցներ չկարողացանք։

Ավիաընկրությունը մեզ ասաց, որ 3 ժամ ուշացում է լինելու»,-պարզաբանում է Մերի  Թովմայանը։ 

 

«Մենք պնդում էինք, որ ուշացումը շատ չլինի, նրանք մեզ առաջարկում էին 2 ինքնաթիռ, սակայն չէր ստացվի 2 ինքնաթիռը իրար հետ հետ բերել, ավիաընկերությունը փոխեց մեծ ինքնաթիռ,Մոսկվայից դատարկ ինքնաթիռ բերվեց, որպեսզի այստեղից ուղևորին տանի՝ էնտեղից բերի»,- ասաց Թովմասյանը։

 

Թովմասյանը նշեց, որ ըստ օրենքի  ինքաթիռը  հաշվարկված չի եղել այդ ուղղության համար, տրվել է սնունդ,ամեն ինչ արվել է ըստ կանոնների՝ 6 ժամ անց տրամադրվում է սնունդ, իսկ 11 ժամ անց հյուրանոց։ 

 

«Իսկ մեր  գրասենյակը մինչև ուշ գիշեր բաց է եղել, բոլորին տեղյակ ենք պահել իրադարձությունների մասին»,-  հավելեց Մերի Թովմասյանը։