Արսեն Թորոսյանը դատի է տվել Մարինա Խաչատրյանին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին:
Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին: Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի: Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Օրերս Խաչատրյանը նաեւ ԿԸՀ կայքից վերցրել է Թորոսյանի բնակության վայրում գրանցված անձանց ցուցակը՝ թվով 43 անձ եւ նշել, որ Թորոսյանը «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել, սակայն ավելին չի ասել:
Նմանատիպ հոդվածներ
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Ամուլսարի հարցով պաշտոնանկություններ են սպասվում քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով' առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ՀՀ քննչական կոմի...
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...