Նախկին փեսան դանակահարել է աներոջը
Օգոստոսի 30-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:
Օգոստոսի 31-ին՝ կեսգիշերն անց, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:
Դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրեցի կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում
Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քա...
2 զոհ, 19 վիրավոր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի ս...