Ուղիղ․ «Ֆլեշի Բարսեղի» գործով դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստում հարցաքննվում են գործով վկաները։
Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել էր։
Տեսանյութը՝ News.am -ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի է եղել մեքենայի ղեկին. մանրամասներ՝ Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն այսօր․ ի՞նչ իրավիճակ է հրդեհից հետո․ Ազատություն ռադիոկայան
Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն է երեկվա հրդեհից հետո։ Օգոստո...