Ծովակ համայնքի ղեկավարը չարաշել է պաշտոնեական դիրքը․ մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին, աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրև հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Այնուհետև համայնքի ղեկավարը կնքել և իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքի հաճախումների վերաբերյալ տաբելները, ինչի արդյունքում համայնքի ֆինանսական միջոցների հաշվին աշխատավարձ է վճարվել տեղակալին՝ այդ կերպ համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տաբելավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...