Պատրաստվում ենք աշնան նստաշրջանի աշխատանքներին. Լենա Նազարյան
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մանդատը վայր կդնի: ArmDaily.am-ի տեղեկություններով մանդատը վայր դնելու որոշման պատճառն այն է, որ ՔՊ վարչության նիստին պատգամավորը խիստ զայրացել է, երբ քննարկել են մի շարք խնդրահարույց հարցեր՝ այդ թվում Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, և նշել են, որ միակարծություն չկա:
Էդգար Առաքելյանը միակը չէ, ով դեմ է արտահայտվում հանքի շահագործմանը և չի բացառվում, որ «Իմ քայլ»-ում որոշ պատգամավորներ ևս հրաժարվեն մանդատներից:
Մասնավորապես, մանդատից կարող է հրաժարվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով ակտիվիստ լինելու ժամանակ ակտիվ պայքարում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ, իսկ այժմ լռում է, խուսափում է հրապարակային կարծիք հայտնել, և Վարազդատ Կարապետյանը, ով բացահայտ հայտարարել է, որ դեմ է հանքի շահագործմանը, ինչպես նաև Գայանե Բաղդասարյանը:
ArmDaily.am-ը փորձեց պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, մեր այն հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է վայր դնել մանդատը՝ Լենա Նազարյանը կարճ պատասխանեց.«Պատրաստվում ենք աշնան նստաշրջանի աշխատանքներին», իսկ Վարազդատ Կարապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվելը մանդատից ոմանք բացատրեցին թիմի հետ ունեցած...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...