Քաղաքականություն

«Փաստ». «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում

WRed 1 րոպե 198 դիտում
«Փաստ». «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում

«Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել իշխանական պատգամավորական խմբակցությունում տիրող ընդհանուր իրավիճակից, կամ, այլ ձևակերպմամբ, «խոհանոցից»։ Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տրոհումներ են սպասվում, որ առկա են մի քանի բևեռներ և այլն։

 

Բանը հասավ նրան, որ, այսպես ասած, «սորոսական» թևի հետ կապված՝ սկսեց շրջանառվել նույնիսկ առանձին՝ «Կանաչների» «խմբակցություն» ստեղծելու գաղափարը։ Ահա այս կապակցությամբ թերթի ՔՊ-ական աղբյուրը փոխանցել է, որ խմբակցության նեղ շրջանակներում արդեն հաշվարկներ են գնում, թե հնարավոր տրոհումից հետո ինչ թիվ կկազմի «փաշինյանական» բլոկը։

 

 

Ըստ նախնական հաշվարկի, պայմանական ասած՝ «սորոսական» «ֆրակցիայի» մեջ հնարավոր է ընդգրկվի մոտ 20 պատգամավոր։ Ի դեպ, ըստ լուրերի, սա ևս նախապես մշակված տակտիկա էր, որպեսզի քաղհասարակության իմքայլական հատվածն իշխանության գալուց հետո «պոկվի» Փաշինյանից, դե, իսկ Ամուլսարը բավականին լավ առիթ է այդ գեղեցիկ «բաժանումը» հիմնավոր կազմակերպելու համար։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ խմբակցության «վիրահատությունը» տեղի կունենա մինչև տարեվերջ, այսինքն՝ մինչև նստաշրջանի ավարտը։

 

Ընդ որում, այստեղ առկա է տեսակետների բախում. մի մասի կարծիքով՝ Փաշինյանը մասնակից է այդ մշակված տակտիկային և այսպիսով իր ներսից ընդդիմություն է ձևավորում, մյուս մասի «համոզմամբ»՝ իրավիճակը փաստացի վարչապետի «կանտրոլից» դուրս է գալիս, և վերջինս ամեն ինչ անում է առկա կացությունից դուրս գալու նվազագույն կորուստներով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250