Իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողը ձերբակալվել է
Օգոստսոսի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Հարություն Համբարձումյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել է: Այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի իր աշխատասենյակից անհայտ անձը կամ անձինք գողացել են 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ գումարը աշխատասենյակում եղել է պահարանում՝ սև պայուսակի մեջ: Կասկածյալ Հ. Համբարձումյանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...