«Հրապարակ». Փաշինյանը նախատել է դեսպաններին
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։
Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, իսկ պատճառը ոչ այնքան ներդրումների բացակայությունն է, որքան այն, որ նրան չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ։ Մեզ ասացին, որ ի պատասխան՝ տարեց դեսպաններն են խոսել՝ դիվանագիտորեն գովերգելով վարչապետին, որից հետո նրա զայրույթը մեղմվել է»:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...