ՀՀ-Իտալիա ֆուտբոլային խաղի 11 հազար տոմս վաճառվել է 4 օրում
Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման 11 հազար տոմս արդեն վաճառվել է: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Դրանք վաճառվում են օգոստոսի 26-ից, եւ այսքանն իրացվել է 4 օրում: Ընդհանուր առմամբ վաճառքի հանվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի 14 500 տոմս:
Տոմսեր կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան եւ Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։
Տոմսարկղերը կգործեն ամեն օր ժամը 12։00-ից 20։00-ը։ Արեւմտյան տրիբունայի կենտրոնական հատվածի տոմսերն արժեն 12000, արեւմտյան տրիբունայի կողային հատվածներինը՝ 10000, արեւելյան տրիբունայի կենտրոնական հատվածինը՝ 6000, արեւելյան տրիբունայի կողային հատվածներինը՝ 3000, հյուսիսային եւ հարավային տրիբունաներինը՝ 1000 դրամ:
Ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան-Իտալիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին: Կսկսվի 20:00-ին: 3 օր անց ՀՀ ընտրանին կհյուրընկալի Բոսնիա եւ Հերցեգովինային:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է
Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգա...
ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հա...
ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի...
Հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին
Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդ...