Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել, կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Լուրը հաստատեց նրանց պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նա ասաց, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Պաշտպանն առայժմ այլ մանրամասներ չհայտնեց:
Նշենք, որ երեկ նրանց ձերբակալելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել. չի բացառվում, որ այսօր դատարանը բողոքն ու միջնորդությունը կքննի միաժամանակ:
Մեր տեղեկություններով, երեկ Գագիկ Խաչատրյանը մեղադրանքի առաջադրումից հետո կրկին հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել ՊԵԿ նախկին նախագահին պատկանող տարածքներում:
Քննչական գործողությունների ավարտից հետո Խաչատրյանն ու նրա եղբորորդին՝ կարեն Խաչատրյանը ձերբակալվել էին: Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերի վատնման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս գործով Խաչատրյանը ԱԱԾ-ում մի քանի անգամ հարցաքննվել է:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...