Արմավիրում հասուն տղամարդիկ պղծում են 12-16 տարեկան աղջիկների. ահազանգ
Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած…: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ…պղծում, հետապնդում… զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում…:
Երևույթը շարունակում է անպատժելիության պայմաններում տարածում գտնել… Իմ այն հարցին, թե ինչու՞ չեն դիմում ոստիկանություն, պատասխանում է, որ «ո՞նց գործ տանք, բացի դա ոստիկանների աչքի առաջ է կատարվում ամեն բան…»։
Այժմ հարց. Ո՞վ է պատասխանատուն, ի՞նչու համապատասխան մարմինները չեն աշխատում, ընդհուպ` եկեղեցին…»:
Նմանատիպ հոդվածներ
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
ՈՒՂԻՂ. Մոսկվայում ընդդիմադիրները չարտոնված երթ են անցկացնում. կան ձերբակալվածներ
Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրու...