Մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանալու է. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով «Մուդիզ» վարկանշային գործակալության` Հայաստանի վարկանիշը բարձրացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը.
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Սա գնահատելով որպես կարևոր իրադարձություն, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը:Անշուշտ, սա ողջունելի երևույթը է, քանի որ դրանով բարձր է գնահատվում մեր երկրի վարկունակությունը այս պահի դրությամբ: Այնուամենայնիվ, «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ, հիշեցնեմ, որ 2006 թվականի ունեցել ենք «Ba2» վարկանիշ, իսկ ոչ հեռավոր անցյալում՝ 2015 թվականին, դարձյալ գրանցել ենք նույն «Ba3»-ը (https://countryeconomy.com/ratings/armenia):Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարվա վերջ և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանալու է, ինչի արդյունքում կրկնին կվերանայվի մեր «Մուդիզ» վարկանիշը»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...