Մանկապարտեզների վերաբերյալ լավ լուր աշխատող ծնողների համար
Սեպտեմբերի 1-ից Երեւանի նախադպրոցական հաստատություններում արդեն կգործի երկարօրյա ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան «Մանկապարտեզները եւ երեխաները» խմբում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը։
«Եկել եմ լավ լուրով կիսվեմ, սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին և գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,- գրել է նա:
Ջավախյանը նաեւ տեղեկացրել է, որ սնունդ չի լինելու երկարօրյա ծառայության մեջ. «Եթե խոհանոցն էլ աշխատեր, շատ ավելի թանկ էր լինելու վարձավճարը, կարևոր էր, որ մատչելի լինի։ Կարող եք երեխաների հետ չփչացող որևէ բան ուղարկել երեկոյան համար (օինակ՝ կեքս, բուլկի)»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...