«Մաեստրո Մանսուրյան-80» սպասվող համերգաշարին ընդառաջ հուշամեդալներ են թողարկել
Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ հուշամեդալներ են թողարկել։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հուշամեդալների առաջին նմուշը տվեցին մաեստրոյին, որպեսզի նա նվիրի ասուլիսին ներկաներին։
Մանսուրյանը, տեսնելով հուշամեդալը, հուզվեց՝ ասելով «Աննման են»։
Խոսելով իր տարիքից՝ Մանսուրյանն ասաց, որ ինքը դրսից է 80 տարեկան։
«Ներսից ոչ 80 եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ»,- ավելացրեց Մանսուրյանը։
Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Մանսուրյանի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում համերգներ են նախատեսված Երեւանում, Ստեփանակերտում եւ Գյումրիում։
Ասուլիսին մասնակցում էին ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...