Լևոն Արոնյանի և Դինգ Լի Ժենի մրցախաղը ավարտվել է ոչ-ոքի
Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը: Նախավերջին՝ 10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով:
Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին:
Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Ուեսլի Սոի հետ կիսում է վերջին երկու տեղերը: Վերջին տուրում այս երկու շախմատիստները կխաղան միմյանց հետ:
Արոնյանը հանդես կգա սև խաղաքարերով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է
Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգա...
ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հա...
ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի...
Հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին
Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդ...