«Հրապարակ». Միքայելյանը ԵԿՄ-ում կոտորած է անում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել, ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչեւ մարզային եւ տարածքային խորհուրդների նախագահներ։ Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից:
ԵԿՄ նոր խոսնակը լրագրող Դիանա Դավթյանն է, ում վերջին աշխատավայրը 24news.am-ն էր։ Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ պարզաբանելով․ «ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունից հետո, երբ ձեւավորվեց նոր վարչություն` միանգամայն նոր անդամներով, եւ վարչության նիստում պարոն Միքայելյանը, օգտվելով ԵԿՄ նոր կանոնադրության ընձեռած հնարավորություններից, առաջարկել է բոլոր բաժանմունքները՝ թե՛ երեւանյան, թե՛ մարզային, համարել լուծարված։ Իր առաջարկը միաձայն ընդունվել է վարչության բոլոր անդամների կողմից։
Ըստ այդմ՝ բոլոր բաժանմունքների բոլոր ղեկավարներն անխտիր փոխվել են պարոն Միքայելյանի հրահանգով, եւ նոր մարդիկ նշանակվել են կառույցների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց մի մասը հաստատվել է այդ պաշտոնում, իսկ մյուսները հնարավոր է հաստատվեն կամ փոխարինվեն այլ թեկնածուներով»։ Խոսնակը տեղեկացրեց, որ մոտ ապագայում սպասվող խորհրդի նիստում, ամենայն հավանականությամբ, այդ հարցին լուծում կտրվի։ Նիստի օրը դեռ հայտնի չէ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...