Քաղաքականություն

Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան

WRed 1 րոպե 243 դիտում
Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան

Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը:

 

Փորձաքննության վերաբերյալ պատգամավորը նշեց, որ շատ նեղ մասնագիտական խնդիր է, բայց իր կարծիքով՝ փորձաքննության անհրաժեշտություն չկա:

«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության»,- ասաց Գևորգյանն ու հավելեց, որ հիմա  բոլոր փաստերը բավարար են շահագործման համար:

 

Գևորգյանը հիշեցրեց՝ վարչապետն արդեն ասել է, որ փաստերն ուղարկվել են Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի պարզվի՝ Էլարտի լրացուցիչ փորձաքննության արդյունքում նոր ՇՄԱԳ-ը պարտադիր է, թե ոչ:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարբեր են տեսակետներն այս հարցի լուրջ:

 

Հիշեցնենք նաև, որ մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի, թե արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ՞:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250