Բենզինը էժանացել է 10 դրամով, դիզվառելիքը՝ 20 դրամով
Հայաստանում վերջին օրերին բենզինի գինը նվազել է, մասնավորապես «ռեգուլյար» տիպի բենզինի մեկ լիտրը ձեռք բերել 420 դրամով, «պրեմիում» տեսակի բենզինը 440 դրամով, դիզելային վառելիքի գինը՝ 430 դրամ։ Վերջին 3-4 օրերի ընթացքում բենզինի երկու տեսակների գները նվազել են 10 դրամով, իսկ դիզվառելիքինը՝ 20 դրամով։
Այս մասին հաղորդում է Armdaily.am -ին:
Ընդ որում ՝ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ: Հուլիսին մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով, այն դեպքում, երբ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին արժեր 410 դրամ: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով: Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, այն թանկացել է 1.9 տոկոսով:
«Կարծում եմ բենզինի գների նվազումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ տարբեր ընկերություններ կամ անձինք սկսել են բենզին ներկրելՀայաստան, մի բան, որ նախկինում բացառվում էր։ Այսինքն, շուկայի ազատականացումը հանգեցրել է մրցակցության բարձրացման ինչի հետևանքով էլ գները նվազում են»,-նշում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...