Այսուհետ Հայաստանը կարող է պարտքային միջոցներ ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով․ Թունյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրել է. «Ինչ նշանակություն ունի Moody’s-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավումը։ Ուրեմն Moody’s կամ Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից ՀՀ վարկանիշի բարելավումը միայն հենց այնպես ուրախանալու առիթ չէ։ Այն նշանակում է, որ Հայաստանը համարվում է ավելի վարկունակ կամ պակաս ռիսկային երկիր։ Նույնն է, որ բանկից վարկ վերցնող մարդուն բանկը համարի պակաս ռիսկային։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է պարտքային միջոցներ ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով։ Դա էլ նշանակում է, որ ներգրավվող պարտքի դիմաց ավելի քիչ տոկոս ենք վճարելու։ Դա էլ նշանակում է, որ «խնայված» գումարով կարող ենք մի քանի մանկապարտեզ կամ դպրոց, մի քանի կմ ճանապարհ ավել սարքել, կամ թոշակն ավելի բարձրացնել։ Նաև նշանակում է, որ Հայաստանի ներսում տոկոսադրույքները նույնպես անուղղակիորեն կարող են իջնել։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2006-ից ի վեր առաջին անգամ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության արտարժույթով և ազգային արժույթով սուվերեն վարկանիշը մեկ մակարդակով բարձրացվել է՝ B1-ից բարձրացնելով Ba3 մակարդակ»:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...