Ավտովթար–հրդեհ Երեւանում. մանրամասներ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ նշված վայրում բախվել են 43-ամյա Հովհաննես Ա.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 65 ՏԼ 839 համարանիշի և 40-ամյա Նորայր Պ.-ի վարած MItsubishi Grandis մակնիշի 07 GM 070 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով MItsubishi Grandis-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել և շարժիչն ամբողջությամբ այրվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Ոստիկանները տեղեկություն են ստացել նաև, որ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային ոստիկանության բաժինը պարզում են:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Քիչ առաջ վրաերթի դեպք է տեղի ունեցել Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում
Քիչ առաջ Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում, հետնիոտնային անցման վրա վրաերթի են ենթարկել 2 քաղ...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց ՊԵԿ նախկին նախագա...
Գյուղապետի ու նրա 2 որդիների մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում
Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բ...