Գյուղապետի ու նրա 2 որդիների մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում
Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի հիման վրա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, Էդգար Հ.-ի և Վազգեն Հ.-ի միջև: Պարզվել է, որ Ա., Է., Վ.. Հակոբյանները ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վաչիկ Ե.-ի մարմնի տարբեր մասերին և դեմքին: Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Արամայիս Հ.-ն նույն գյուղի գյուղապետն է, իսկ Էդգար և Վազգեն Հ.-երը նրա որդիներն են:
Նմանատիպ հոդվածներ
18+. Բացառիկ տեսանյութ Երևանում «թաղային հեղինակության» սպանությունից
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանու...
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...
Գյումրիի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի. SHANTNEWS.am
Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մահացած փոքրիկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ
Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթա...