ՊԵԿ-ը զերծ կմնա տուգանքներից նոր սերնդի ՀԴՄ սարքի համար դիմած տնտեսվարողների նկատմամբ. գործարար
«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատեʹք պարոնայք և տիկնայք տնտեսվարողներ, հանգիստ աշխատեʹք։
Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը ՊԵԿ ղեկավար պրն Դավիթ Անանյանի հետ։ Շատ չխորանալով մանրամասների մեջ՝ միայն կասեմ, որ այսուհետ ՊԵԿ-ը կշարունակի վերահսկել, բայց զերծ կմնա տուգանքներից նոր սերնդի ՀԴՄ սարքի համար դիմած տնտեսվարողների նկատմամբ։
Ամեն դեպքում հորդորում եմ բոլորին, հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը։ Նոր բացվող բիզնեսները պետք է անպայման նոր սերնդի ՀԴՄ սարք ստանալու հայտ ներկայացնեն։
Լիահույս ենք, որ անհատները մինչ Սեպտեմբեր ամսվա վերջ արդեն կսկսեն ներկրել սարքերը։
Շնորհակալ ենք Վարչապետ պրն Փաշինյանին, ՊԵԿ նախագահ պրն Դավիթ Անանյանին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, խնդրին օպերատիվ արձագանք և լուծում տալու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...