Միֆ է, թե Սահմանադրությունն արգելում է Զինված ուժերի կիրառումը ներպետական հարցերում. Ալումյան
Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«2008–ի Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ գործել է Սահմանադրության 8.1 հոդվածը ՝ համաձայն որի ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու հնարավորություն է։ Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետևանքով»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ խոսքը ներքին և արտաքին անվտանգության մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...