Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է. Վանեցյանը` Գագիկ Խաչատրյանի գործի մասին:
Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրրքվեցին՝ արդյոք Գագիկ Խաչատրյանի բնակարանի խուզարկությամբ որևէ բան հայտնաբերվել է։
Բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ որևէ բան ասել չի կարող, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։
Հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա որոշել ՊԵԿ նախկին նախագահին բերման ենթարկել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն պատվերով որևէ մեկին չի ձերբակալում։
«Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այսօր ունեցած ապացույցների համակցությունը հիմք է տվել իրականացնել այս գործողությունները», - նշեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչ խուզարկությունը նախկին պաշտոնյան մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այս պարագայում տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է հարցը:
Վանեցյանն ասաց, որ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանցից բերման է ենթարկվելու նաև Կարեն Խաչատրյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն է զբաղեցրել:
«Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որևէ գործողություն չենք իրականացրել, որևէ փաստ չունենք այս պահին», - ավելացրեց նա:
Կձերբակալվի՞ Գագիկ Խաչատրյանը, թե՞ ոչ, Արթուր Վանեցյանն ասաց, որ կորոշեն քննիչները: Նրա խոսքով՝ քիչ առաջ ավարտվել է Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող առանձնատան խուզարկությունը, քննչական խումբը հիմա վերադառնում է Երևան:
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...