«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն պատգամավորների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում և այլն։Հիմա մտածում են՝ ինչպես պատժեն դեմ դուրս եկածներին։ Թեև հասկանում են, որ դա հեշտ չէ, քանի որ խմբակցությունից չեն կարող հեռացնել և չեն ուզում ֆրակցիոնիզմի հող ստեղծել․ այս փուլում դա կվնասի հազար խնդիր ունեցող իշխանություններին։ Բայց պատժի շուրջ մտմտում են, և չի բացառվում, որ անհատական գործողություններ մտածեն, որպեսզի հետայսու թիմը հասկանա՝ վարչապետի խոսքին ու կամքին հակառակվելը հղի է ծանր հետևանքներով»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...