ՀԲՃ-ը Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորողներին կոչ է անում դուրս գալ նախագծից
Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։
Նամակում մասնավորապես ասված է.
«ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այն նաև ապացուցում է, որ ժամանակին Լիդիանի կողմից պատվիրված՝ ՄՖԿ ստանդարտներին համապատասխանելու աուդիտային զեկույցները (օրինակ՝ Knight Piésold խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված) բացառապես միտված են ծրագրերը ֆինանսավորելի ներկայացնելուն, այլ ոչ թե գիտական ստուգում ու գնահատում անելուն։
ELARD/TRC գնահատումը լուրջ հետևանքներ ունի ներդրողների/վարկավորողների վրա։ Այն կարող է ենթադրել կորպորատիվ ու ներդրումային խարդախություն, ներդրողների/վարկավորողների միտումնավոր մոլորեցում, հանքարդյունաբերական ծրագրի իրական վտանգների և հետևաբար՝ իրական ծախսերի դիտավորյալ քողարկում։ Այս գնահատման մեջ առկա բազմաթիվ դրվագներից միայն մեկում, օրինակ, գնահատողները նշում են, որ հանքի փակման տևողությունն ու ծախսերը ստանդարտ 30 տարուց նվազեցվել են ներկայիս 5 տարվան, հետևաբար՝ նվազեցնելով հանքի փակման ծախսերը ավելի քան երկու անգամ։
Մենք հասկանում ենք, որ որպես բիզնես և ֆինանսական սուբյեկտներ, դուք շահագրգռված եք շահույթ ստանալու մեջ, սակայն այս նամակի նպատակը ձեր հաճախորդ կորպորացիայի զեղծարար գործունեության մասին ձեզ տեղեկացնելն է, և զգուշացնելը, որ դուք նույնպես կիսում եք դրա հավանական հետևանքները։
Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը»։
Նմանատիպ հոդվածներ
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...