Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում բերման են ենթարկել զինված քաղաքացու

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում բերման են ենթարկել զինված քաղաքացու
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին` ժամը 19.30-ի…

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250